Բաց թողնել հարցման վերնագիրը
Հայերեն

WeVenture - Աջակցում ենք կին ձեռներեցներին՝ ընդլայնելու սեփական բիզնեսն արագ աճի, զարգացման և ներդրումներ ներգրավելու միջոցով

WeVenture ծրագիրը նախատեսված է բացառապես կին ձեռներեցների համար: Ստեղծված բարենպաստ միջավայրի շնորհիվ կարող եք զարգացնել ձեր բիզնեսը, կատարելագործել հմտությունները, ստեղծել նոր կապեր, համագործակցել այն մենթորների, գործընկերների և ներդրողների հետ, ովքեր հավատում են ձեռներեց կանանց բիզնեսի հաջողությանը։

Ձեր կարիքներին համապատասխանող այս ծրագիրը, ամրապնդելով ձեր բիզնես մտածելակերպն ու հղկելով ձեր բիզնես հմտությունները, կնպաստի վստահոությամբ ներկայանալու հայրենական և օտարերկյա ներդրողներին։

12 շաբաթվա ընթացքում ծրագիրը համատեղում է գործնական ուսուցումը, անհատական ​​խորհրդատվությունը, մենթորությունը և շուկայի թեստավորումը՝ արագացնելու աճը, ամրապնդելու ներդրողական պատրաստակամությունը և խթանելու ֆինանսավորման ջանքերը: